«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Վեստ Բրոմվիչի» դեմ հանդիպման մասին(1:1):

«Կարծում եմ, ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դժվար թե ինչ-որ մեկը լուրջ առավելություն ունենա մյուսներից։ Դա արդեն անցյալում է, այժմ եկել է ուրիշ ժամանակներ։ ԱՊԼ-ում հաղթելն ավելի դժվար է դարձել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «BCC Sport»-ը։

Այս պահին «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Սաուտհեմպտոնի» հետ։

Facebook Comments