«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակահատվածի մասին։

«Մանչեսթեր Յունայթեդում» ինձ չհերիքեց ժամանակը։ Դա առաջին ակումբն է, որում ես զգում էի, որ կհեռանամ առաջնության միջնամասում։ Չնայած, ես հարգում եմ նրանց որոշումը։ Այժմ ես երջանիկ եմ, նրանք նույնպես գոհ են։ Մենք ունենք հիանալի հարաբերություններ։ Միշտ հպարտությամբ եմ խոսում դրա մասին, երբ հեռանում եմ ակումբից»,- Ժոզե Մոուրինյոի խոսքերն է մեջբերում «Goal»-ը։

Մոուրինյոն գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2016-18թ․-ին։ Ժոզեի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Անգլիայի լիգայի գավաթը, Սուպերգավաթը և Եվրոպայի լիգան։

Facebook Comments