«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է փոխել ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն Էրիկսենի տաղանդի մեծ երկրպագու է, փարիզյան ակումբը մեծ շանսեր ունի դանիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

Էրիկսենը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում «Ինտերի» կազմում, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Էրիկսենը տեղափոխվել էր «Ինտեր» հունվարին, բայց մինչև օրս չի կարողանում մեկնարկային կազմում իր տեղը գտնել իտալական ակումբում։

Էրիկսենի տրանսֆերային արժեքը «Transfermarkt»-ը գնահատում է 50 մլն եվրո։

Facebook Comments