Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Ռեալ Սոսյեդադին»։ Հանդիպումը տեղի ունեցավ «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով(2:1):

Այս խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմական նվաճման է հասել։ Մեսսին տոնել է իր 300-րդ հաղթանակը «Կամպ Նոու» մարզադաշտում, այս մասին հայտնում է «Sport.es»-ը։ Մեսսին նաև հեղինակել է 380 գոլ «Կամպ Նոում»։

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսսին անցկացրել է 12 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ։

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» վաստակել է 20 միավոր և բարձրացել է 5-րդ հորիզոնական։ 
Facebook Comments