Ա Սերիայի 12-րդ տուրում «Ջենոան» ընդունեց առաջնության առաջատար «Միլանին»։ Հանդիպումը տեղի ունեցավ Ջենոայի «Լուիջի Ֆերրարիս» մարզադաշտում և ավարտվեց 2:2 հաշվով։

Ինչպես հայտնում է «Opta Paolo»-ն, «Միլանը» թարմացրեց Ա Սերիայի պատմական ռեկորդը։ «Միլանը» 14 խաղ անընդմեջ դարձավ մինիմում 2 գոլի հեղինակ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Տորինոյին», որոնք 13 խաղ անընդմեջ մինում 2 գոլ էին խփել 1948թ․-ին։

Այս հանդիպումից հետո «Ջենոան» վաստակեց 7 միավոր և 18-րդ տեղում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Միլանը» շարունակում է մնալ 1-ին տեղում 28 միավորով։
Facebook Comments