«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Ա Սերիայի 12-րդ տուրի «Նապոլիի» հետ հանդիպումը(1:0):

«Այս հաղթանակը կարող է օգնել մեզ ապագայում, այս մասին ես ասեցի տղաներին։ Հեշտ չէր, «Նապոլին» հիանալի թիմ է։ Սա տակտիկական խաղ էր։

Ամենահետաքրքիր խաղը չէր, բայց մենք վաստակեցինք կարևոր միավորներ՝ «Նապոլիի» պես թիմի դեմ խաղում, որը պայքարում է չեմպիոնության համար։ Մենք հաղթել ենք 6 միավորանոց խաղում»․- Կոնտեի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։

«Ինտերը» հավաքել է 27 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում գտնվում է 2-րդ տեղում։ «Նապոլին» 23 միավորով`4-րդ տեղում է։

Facebook Comments