Հայտնի է դարձել Իսպանիայի սուպերգավաթի 1/2 կիսաեզրափակչի զույգերը։

Առաջին զույգը «Ռեալ Սոսյեդադը» և «Բարսելոնան» կլինեն։ Հանդիպումը տեղի կունենա Կորդոբայում`հունվարի 13-ին։ Երկրորդ զույգը կլինեն «Ռեալ Մադրիդը» և «Ատլետիկը», հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին՝ Մալագայում։

Կիսաեզրափակչի հաղթողները Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում իրար հետ կպայքարեն, հանդիպումը տեղի կունենա Սևիլիայում։

Առաջին անգամ Իսպանիայի Սուպերգավաթը 4 թիմով անցկացվել է անցած տարի՝ Սաուդյան Արաբիայում։ Հաղթողը դարձել է «Ռեալ Մադրիդը», որը հաղթել է «Ատլետիկոյին»՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում։

Facebook Comments