«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիի տղան՝ 11-ամյա Կայը հանդես կգա մանչեսթերյան ակումբի ակադեմիայում։

Կայը ստացել է 10 համարի մարզաշապիկը, որով հանդես էր եկել իր հայրը։

Հիշեցնենք, որ Ուեյն Ռունին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 2004-17թ․-ին։ Նա անցկացրել է 559 հանդիպում, որոնցում խփել է 253 գոլ։ Ռունին համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն։

Ուեյն Ռունին այժմ «Դերբի Քաունթիի» մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Facebook Comments