«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է կայացրել նոր պայմանագիր առաջարկել Մարկուս Ռեշֆորդին, այս մասին հայտնում է «Daily Star»-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» տնօրեն Էդ Վուդվորդը մոտակա ամիսներին բանակցություններ կսկսի 23-ամյա ֆուտբոլիստի և նրա ներկայացուցիչների հետ։ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է Ռեշֆորդին առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ 17 մլն եվրո տարեկան աշխատավարձով։

Ռեշֆորդի պայմանագիրն այժմ գործում է մինչև 2023թ․-ը։

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը անցկացրել է 12 հանդիպում, դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments