«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի թիմի մոտակա հանդիպումները(«Սասուոլո», «Լացիո»): Դեռևս հարցականի տակ է նաև «Բենևենտոյի» և «Յուվենտուսի» դեմ խաղերին մասնակցելու հնարավորությունը, այս մասին հայտնում է «La Gazetta dello Sport»-ը։

Ավելի վաղ հայնտում էին, որ Իբրան խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերի կեսերին, բայց Զլատանը մարզման ժամանակ նորից վնասվածք է ստացել։

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողն Ա Սերիայի «Նապոլիի» դեմ խաղին վնասվածք էր ստացել և լքել էր խաղադաշտը։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը անցկացրել է 6 հանդիպում, խփել է 10 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։

Facebook Comments