«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզչի մրցանակը պետք է ստանար «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

«Ես կարծում եմ, որ Ֆլիկի համար հաղթանակի միակ շանսը կլիներ, երբ ևս 2-3 առաջնություն լիներ։ Այնպես, որ հնարավոր է, եթե նա հաղթեր 7 գավաթ մի մրցաշրջանում, նրան տային տարվա լավագույն մարզչի մրցանակը»,- Մոուրինյոի խոսքերն է մեջբերում «Daily Mail»-ը։

Մրցանակին երկրորդ տարին անընդմեջ արժանացավ Յուրգեն Կլոպը։ Տարվա լավագույն մարզչի մրցանակին էին նաև հավակնում՝ «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան և «Բավարիայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

Նախորդ մրցաշրջանում Կլոպի թիմը 30 տարվա ընդմիջումից հետո տիրացավ ԱՊԼ գավաթին։ Այժմ «Լիվերպուլը» 28 միավորով գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը։ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկ տարում հաղթել էր 5 գավաթ, իսկ Մարսելո Բյելսան «Լիդսի» հետ հաղթել էր Չեմպիոնշիփը և երկար դադարից հետո վերադարձել էր ԱՊԼ։
Facebook Comments