Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» սեփական խաղադաշտում հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»(2:1):

«Ունիոնի» կազմից գոլի հեղինակներ դարձան Տայվո Ավոնիյին և Մարվին Ֆրիդրիխը, իսկ «Բորուսիայի» կազմից միակ գոլը հեղինակեց՝ Յուսսուֆ Մուկոկոն։ «Բորուսիայի» երիտասարդ ֆուտբոլիստը դարձավ Բունդեսլիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի հեղինակ(16տ․ 28 օրեկան): Ավելի վաղ Մուկոկոն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն, ով Գերմանիայի առաջնությունում խաղացել է մեկնարկային րոպեներից։

«Բորուսիա Դորտմունդը» շարունակում է անկայուն խաղերի շարքը և այժմ 4-րդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Ունիոն Բեռլինը» բարձրացավ 5-րդ հորիզոնական։

Facebook Comments