«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ երկարաձգելու մասին։

«Պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2022թ․-ը, այնպես որ ես ղեկավարությունից ոչ մի բան չեմ խնդրի։ Ես ուղակի ուզում եմ շարունակել աշխատել։ Ես երջանիկ եմ այս հիանալի ակումբում։ Իմ բախտը բերել է, որովհետև ես կարող եմ ասել, որ աշխատում եմ աշխարհի լավագույն ակումբում։ Ես կարծում եմ, որ ֆուտբոլիստներն որոնց պայմանագիրն ավարտվում է, կմնան այստեղ։

Սերխիո Ռամո՞սը, նա հանդես կգա բարձր մակարդակով դեռ երկար տարիներ։ Նա միշտ հոգ է տանում իր մասին և շատ է աշխատում, ես չեմ զարմանում նրա հաջողությունների համար»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Marca»-ն։

Facebook Comments