Երեկ «Բարսելոնան» մրցեց «Վալենսիայի» հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Կամպ Նոու» մարզադաշտում և գրանցվել է արդյունավետտ ոչ ոքի՝ 2:2 հաշիվը։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում աչքի ընկավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Սա Մեսսիի 643-րդ գոլն է կատալոնացիների մարզաշապիկով։ Այսպիսով, Մեսսին մեկ ակումբի կազմում գոլերի քանակով հավասարվել է լեգենդար բրազիլացի Պելեին։ Պելեն 643 գոլ էր խփել «Սանթոսի» կազմում։ Այդ ցուցակում երրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Գերդ Մյուլերը, որը խփել է 565 գոլ:

Այս պահին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 21 միավորով 5-րդ տեղում է։

Facebook Comments