«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառի Գոմեսին: Նշվում է, որ արգենտինացու հեռանալը արդեն կատարված փաստ է։

Հիշեցնենք, որ Գոմեսը կոնֆլիկտ էր ունեցել «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինիի հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Միդտյուլանդի» հետ հանդիպման ընդմիջմանը (1:1): Իտալացի մասնագետը Ալեխանդրոյին չի ընդգրկել «Ատալանտայի» հայտացուցակում`«Ռոմայի» դեմ խաղի համար, որը կկայանա այսօր՝ ժամը 21:00-ին։

32-ամյա հարձակվողը «Ատալանտայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման, խփել է 5 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում:

Facebook Comments