Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է լոնդոնյան ակումբի իրավիճակի մասին:

«Իմ ուշադրությունը կենտրոնացած է միայն այն բանի վրա, որ թիմը դուրս գա ստեղծված իրավիճակից` պաշտպանելով թիմի ոգին ու պայքարը, որը տղաները ցուցադրում են ամեն անգամ խաղադաշտ դուրս գալով։ Անհնար է դա հերքել: Ակնհայտ է, որ «Արսենալի» արդյունքները բավարար չեն և անընդունելի են այդ ակումբի ստանդարտների տեսանկյունից, դա մարտահրավեր է մեզ համար: Չեմ պատրաստվում հեռանալ»,— Արտետայի խոսքը մեջբերում է «Goal. com»-ը:

«Արսենալը» 14 հանդիպումներում վաստակել է 14 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը։

Facebook Comments