«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։

«Զիդանը համարվում է «Ռեալի» սիմվոլը։ Դա միայն նրա մարզչական կարիերային չի վերաբերվում, այլ նաև ֆուտբոլիստի կարիերային։ Ես շարունակում եմ հավատալ այս թիմին, կազմում կան մի քանի կարևոր ֆուտբոլիստներ։ Ես վստահում եմ Զիդանին։

Սա շատ դժվար շրջան է կորոնվիորսի հետ կապված։ Եկամուտները շատ ցածր են՝ երկրպագուների բացակայության պայմաններում։ Մենք պետք է ծախսերը քչացնեինք, որպեսզի պահպանեինք լավ մակարդակը։ Իհարկե, ֆուտբոլիստները հասկացան մեզ և գնացին աշխատավարձի նվազեցման»,- Ֆլորենտինո Պերեսի խոսքերը մեջբերում է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» վաստակել է Չեմպիոնների լիգայի Փլեյ-Օֆֆ փուլի ուղեգիր, իսկ առաջնությունում 26 միավորով 3-րդ տեղում է և իր ակտիվում դեռ մեկ խաղ ունի անցկացնելու։

Facebook Comments