Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն արձագանքել է մեկ ակումբի կազմում խփած գոլերի քանակով իր ռեկորդի կրկնությանը՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կողմից:

«Դժվար է փոխել ձեր ճանապարհը, երբ ձեր սիրտը լցվում է սիրով։ Մենք երկուսս էլ գիտենք, թե ինչ է նշանակում սիրել, կրել նույն մարզաշապիկն ամեն օր։ Ոչինչ ավելի լավ չէ, քան այն տեղը, որտեղ մենք զգում ենք մեզ մեր տանը։ Շնորհավորում եմ պատմական ռեկորդի համար, Լիոնել Մեսսի։ Բայց առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել քեզ «Բարսելոնայում» այդքան հաջող կարիերայի կապակցությամբ։ Մեկ ակումբի հանդեպ սիրո պատմությունները, ցավոք, ավելի քիչ են հանդիպելու։ Ես հպարտանում եմ քեզանով», — գրել է Պելեն Ինստագրամում իր էջում։

Պելեն «Սանթոսում» խփել է 643 գոլ, որը կրկնեց Մեսսին։ Արգենտինացի ֆուտբոլիստը «Վալենսիայի» դեմ խաղում խփեց իր 643-րդ գոլը կատալոնական ակումբի կազմում։

Facebook Comments