Ա Սերիայի 13-րդ տուրում առաջատար «Միլանը» արտագնա խաղում մրցեց «Սասուոլոյի» հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ «Մապեյ» մարզադաշտում և ավարտվեց Ստեֆանո Պիոլիի տղաների հաղթանակով(2:1):

Արդեն 6-րդ վայրկյանին «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաոն դարձավ գոլի հեղինակ, որը յուրահատուկ էր իր համար։ Ռաֆայել Լեաոյի այդ գոլն Ա Սերիայի պատմության ամենաարագ խփված գոլն էր։

Քիչ անց Ռաֆայել Լեաոն հիանալ անցում կազմակերպեց աջ եզրով, որի արդյունքում Հական Չալհանողլուն դարձավ գոլի հեղինակ, սակայն ՎԱՌ-ի օգնությամբ հանդիպման գլխավոր մրցավարը չեղարկեց գոլը։ Հանդիպման 26-րդ րոպեին Տեո Էրնանդեսը հրթիռային արագությամբ ճեղքեց ձախ եզրը և մտավ տուգանային հրապարակ, որտեղ փոխանցում կատարել Ալեքսիս Սալեմակերսին, ով «Միլանի» առավելությունը ավելի վստահ դարձրեց(2:0):

Հանդիպման վերջնամասում միայն Ռոբերտո Դե Ձերբիի թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Տուգանայինի խաղարկումից հետո Դոմենիկո Բերարդին անդրադարձի օգնությամբ դարձավ «Սասուոլոյի» միակ գոլի հեղինակը։

Այսպիսով «Սասուոլոն» 23 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականում, իսկ «Միլանը» 31 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ Ստեֆանո Պիոլիի տղաները արդեն 25 խաղ անպարտելի են Ա Սերիայում։ Հաջորդ տուրում «Միլանը» կընդունի «Լացիոյին»։

Facebook Comments