Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում իրար հետ մրցեցին «Տոտենհեմը» և «Լեսթերը»։ 
Արդյունքով որքան էլ անսպասելի լինի, հաղթեց «Լեսթերը» 2:0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում։ Սերժ Օրյեն խախտեց խաղի կանոնները մրցակցի ֆուտբոլիստի հետ պայքարում և մրցավարը նշանակեց 11 մ․ հարված, որն էլ հստակորեն իրացրեց Ջեյմի Վարդին։

երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին «Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Այսպիսով Բրենդան Ռոջերսի տղաները վաստակեցին 27 միավոր և այժմ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը։ «Տոտենհեմը» 25 միավորով գտնվում է 5-րդ տեղում։
Facebook Comments