ԱՊԼ-ի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունեց «Լիդսին»: Ընդհանուր թիմերը խփեցին 8 գոլ: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Լիդսին» 6:2 հաշվով:

Հանդիպման արդեն 2-րդ րոպեին Սքոթ Մաքթոմինայը բացեց հանդիպման հաշիվը, մեկ րոպե անց դարձավ արդեն դուբլի հեղինակ: 20-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեսը աչքի ընկավ, իսկ 37-րդ րոպեին Վիկտոր Լինդելյոֆը հաշիվը դարձրեց 4:0: Առաջին խաղակեսի վերջնամասում «Լիդսը» խփեց իր առաջին գոլը, որը հեղինակեց Լիամ Կուպերը:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդից» աչքի ընկան Դանիել Ջեմսը և Բրունո Ֆերնանդեշը: 73-րդ րոպեին Ստուարտ Դալլասը հաշիվը թրջեց: 6:2 և «Մանչեսթեր Յունայթեդը» անչափ տպավորիչ հաղթանակ տարավ:

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յումայթեդը» վաստակեց 26 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Լիդսը» 17միավորով 14-րդ հորիզոնականում է:

Facebook Comments