«Արսենալի» ղեկավարությունը շարունակում է վստահել Միկել Արտետային՝ չնայած վերջին ձախողումներին։ Թիմն ԱՊԼ մրցաշարային աղյուսակում այժմ 15-րդ տեղում է և ավելի մոտ է վտանգավոր գոտուն, քան եվրոգավաթներին։

«Daily Mail»-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է գումարներ հատկացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռքբերումներ կատարելու համար։

Նաև նշվում է, որ թիմը բաժանվել է երկու ճակատների։ Մի կողմը աջակցում է Արտետային, իսկ մյուս կողմը իր դժգոհությունն է հայտնում։

«Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 22-ին Անգլիայի լիգայի գավաթի շրջանակում՝ մրցելով «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Facebook Comments