Հայաստանի առաջնության առաջին խմբում այսօր տեղի կունենան մի քանի հանդիպումներ:
«Արարատ-Արմենիա»- «Լոլոմոտիվ2» (15:00)
Բավականին թեժ մրցակցություն է սպասվում այս երկու թիմերի միջև, որոնք իրար հարևան դիրքերում են և պայքարում են չեմպիոնության համար:
Նշենք, որ «Արարատ-Արմենիա 2»-ը անպարտելի է վերջին 8խաղում և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Լոկոմոտիվը» բավականին լավ էր հանդես գալիս վերջին հանդիպումներին, միայն նախորդ տուրում «Վանը» կարողացավ հաղթել նրանց և վերջ դրեց անպարտելիության շարքին:
«Լոկոմոտիվը» այժմ 3-րդ հորիզոնականում է և հավասար 31-ական միավորներ ունի առաջատարների հետ:
«Անի»- «Ալաշկերտ 2»(15:00)
Այստեղ միմյանց դեմ են մրցում միջնամասում գտնվող «Ալաշկերտ 2»-ը և առաջնության ետնապահ «Անին», ով անհաջող ելույթներ է ունենում: Առաջին խմբում 12տուրից հետո վաստակել է ընդհամենը 2միավոր:
«Լեռնային Արցախ»- «Արարատ Երևան 2» (15:00)
Իրար հետ կխաղան առաջնությունում ոչ մի նպատակներ չհետապնդող թիմեր: թերևս հույսերը ավելի մեծ էին երկու թիմերից, բայց այս թմերի նպատակը առաջնությունում ավելի բարձր տեղեր զբաղեցնելն է, չեմպիոնական պայքարից դուրս են:
«Շիրակ»- «ԲԿՄԱ» (15:00)
Բավականին հետաքրքիր հանդիպում է սպասվում առաջնության նորեկի և բազմափորձ «Շիրակի» միջև:
Անկախ մրցաշարային դիրքերից այս թիմերը իրենց խաղով կզարդարեն այս տուրի հանդիպումը, իսկական գոլային շոու պարգևելով երկրպագուներին:
Նշենք, որ «ԲԿՄԱ»-ն 11-րդ հորիզոնականում է, իսկ «Շիրակը»`14: