«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է կատալոնական ակումբում տիրող իրավիճակի մասին:

«Ես իսկապես շատ ծանր ժամանակահատված ունեի մրցաշրջանի ավարտին և ամռանը տեղի ունեցածի պատճառով։ Բայց հիմա ամեն ինչ կարգին է։ Հասկանում եմ, որ «Բարսելոնան» լավ ժամանակներ չի ապրում, բայց ես պատրաստ եմ պայքարել: Այժմ թիմին շրջապատում է շատ բացասական բաներ, բայց մենք կարող ենք հաղթահարել», — ասել է Մեսսին «RAC1»-ին տված հարցազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Մեսսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն չէր կարողացել համաձայնության գալ ակումբի հետ պայմանագիրը խզելու հարցում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «ՊՍԺ»-ն:

Նախորդ տուրում Մեսսին կրկնել է Պելեի ռեկորդը մեկ ակումբում գոլերի քանակով։ Արգենտինացին Պրիմերայի 14-րդ տուրում գոլի հեղինակ դարձավ «Վալենսիայի» դեմ խաղում՝ 643-րդ գոլը խփելով «Բարսելոնայի» կազմում: Նույնքան գոլ խփել է Պելեն`«Սանթոսում»:

Facebook Comments