Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վնասվածք է ստացել «Էյբարի» դեմ խաղում(3:1), այս մասին հայտնում է «Marca»-ն։

Ըստ աղբյուրի՝ Լուկա Մոդրիչը վաղը բուժզննում կանցնի։ Նշենք, որ վնասվածքը այդքան էլ բարդ չի թվում, բայց խորվաթ ֆուտբոլիստը բաց կթողնի «Գրանադայի» դեմ հանդիպումը։

35-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում։ Մոդրիչի պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

«Ռեալ Մադրիդը» հավաքել է 29 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության 2-րդ հորիզոնականում։

Facebook Comments