«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, որ կարող էր 2012թ․-ին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանից հետո ես խոսակցություն ունեցա Ալեքս Ֆերգյուսոնի հետ։ Նա ուզում էր, որ ես տեղափոխվեի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ինձ հետաքրքրեց այդ առաջարկը, ես պատրաստ էի Անգլիայի տեղափոխության համար։ Խնդիրն այն էր, որ «Բորուսիան» չէր ուզում ինձ բաց թողնել։ Չեմ կարող ասել, որ դա ինձ շատ հիասթափեցրեց, որովհետև «Բորուսիայում» այդ ժամանակ գործերը լավ էին գնում»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում «France Football»-ը։

Լևանդովսկին «Բորուսիա Դորտմունդի» կազմում հանդես էր եկել 2010-14թ․-ին։ 2014թ․-ին «Բավարիան» ձեռք բերեց Ռոբերտ Լևանդովսկուն`ազատ գործակալի կարգավիճակով։

Facebook Comments