Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հայտնվել է «ՊՍԺ»-ի թիրախում, հաղորդում Է «Daily Mail»-ը։

Պարբերականի տվյալներով՝ փարիզցիները պատրաստ են քննարկել դարպասապահին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու հնարավորությունը։ Օբլակը դեմ չէ տեղափոխվել նոր ակումբ, քանի որ ցանկանում է ավելի շատ տիտղոսներ նվաճել։

Հիշեցնենք, որ 27-ամյա Օբլակը «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2014 թվականից։ Սլովենացի դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

«Transfermarkt»-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 մլն եվրո։ Իսպանական Պրիմերայի այս մրցաշրջանում Օբլակը մասնակցել է 12 հանդիպման։

Facebook Comments