«Բարսելոնան» մտադիր է ուժեղացնել իր կազմը՝ մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում, այս մասին հայտնում է «Sport.es»-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը մտադիր է ձեռք բերել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիային։

Ընթացիկ մրցաշրջանում Մեմֆիս Դեպայը մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Դեպայը պայմանագիրն ֆրանսիական ակումբի հետ գործում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Էրիկ Գարսիան համարվում է «Բարսելոնայի» սան։ 2016թ․-ին նա տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»` 1,7 մլն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է ԱՊԼ-ի 3 հանդիպման։
Facebook Comments