Անգլիական «Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանչեսին։

«The Mirror»-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» արդեն համաձայնության է հասել 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։ Գործարքը հնարավոր է կազմի 18 մլն ֆունտ ստերլինգ։

Սանչեսը հանդես է գալիս «Լիլի» կազմում 2019թ․-ի օգոստոսից։ Պորտուգալացի կիսապաշտպանը «Լիլ» էր տեղափոխվել «Բավարիայից»։ Սանչեսի ներկայիս պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ գործում է մինչև 2023թ․-ը։ «Transfermarkt»-ը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 20 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 8 հանդիպման և հեղինակել է 1 գոլ։ Սանչեսը 2017/18 մրցաշրջանում հանդես է եկել «Սուոնսիի» կազմում։

Facebook Comments