Իտալական ֆուտբոլի լեգենդ` Ֆաբիո Կապելլոն կարծում է, որ Մասիմիլիանո Ալեգրին պետք է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Մասիմիլիանոն արդյո՞ք կհամապատասխանի Մյունխենի «Բավարիային»: Թեև ես չգիտեմ, թե արդյոք Կարլո Անչելոտիից հետո իտալացին ուրախ կլինի Մյունխենում: Անշուշտ, ԱՊԼ-ն հետաքրքիր տարբերակ կլինի Ալեգրիի համար: Սա այն առաջնությունն է, որը կազդի նրա հետագա զարգացման վրա: Ալեգրիի փոխարեն լինեի, կգլխավորեի
«Մանչեսթեր Յունայթեդը»,-Կապելոյի խոսքը մեջբերում է «Football-Italia»-ն:
Հիշեցնենք, որ Ալեգրիի վերջին աշխատավայրը Թուրինի «Յուվենտուս»-ն էր:
«Ծեր սինյորայում» մարզիչն աշխատել է 2014-2019 թվականներին:

Facebook Comments