Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Գարեթ Բեյլը վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի գավաթի 1/4-րդ եզրափակչի խաղում, որտեղ լոնդոնյան թիմը հաղթեց «Ստոկ Սիթիին» (3:1):

«Գարեթը ինքը նման որոշում կայացրեց։ Իր վնասվածքի մասին նա ասեց ինձ առաջին խաղակեսի ընդմիջմանը, այդ պատճառով մենք նրան փոխարինեցինք։ Վնասվածքի լրջությունը ինձ հայտնի չէ։ Նա բուժզննում կանցնի, դրանից հետո պարզ կդառնա»,- Մոուրինյոի խոսքերն է փոխանցում «Goal»-ը։

Ուելսցին այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում»։

Բեյլը «Տոտենհեմի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։

Facebook Comments