«ՊՍԺ»-ի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Նշվում է, որ փարիզյան մարզական տնօրեն Լեոնարդոն դեկտեմբերի 23-ի երեկոյան աշխատանքից հեռացրել է Տուխելին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ՊՍԺ»-ն գլխավորելու գլխավոր հավակնորդներն են` Մասիմիլիանո Ալեգրին և Մաուրիսիո Պոչետինոն:

Հիշեցնենք, որ Տուխելը փարիզյան ակումբը գլխավորում է 2018թ.-ի ամռանից։ 47-ամյա մասնագետի պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված էր մինչև 2021 թվականի հունիսը: Նրա գլխավորությամբ փարիզյան թիմը երկու անգամ հաղթել Է Ֆրանսիայի առաջնությունում, ինչպես նաև հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` 2019/20 մրցաշրջանում։

Այս պահին «ՊՍԺ»-ն Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է` 35 միավորով:

Facebook Comments