«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է, թե ինչպես են ինքն ու իր ընտանիքը արձագանքել կատալոնական ակումբում նշանակվելուն:

«Ամեն անգամ, երբ «Բարսելոնային» պետք էր մարզիչ, իմ անունը հնչում էր ինչպես ակումբի ե երկրպագուների, այնպես էլ իմ կողմից, քանի որ ես բազմիցս ասել եմ, որ երազում եմ գլխավորել «Բարսելոնան»: Հիմա ես ստացել այդ հնարավորությունը.

Կինս և երեխաներս գիտեին, որ ես ուրախ եմ, նույնիսկ նրանք նախընտրում են ապրել այստեղ, այլ ոչ թե Հոլանդիայում, այնպես որ դա ոչ միայն սպորտային հարց է, այլև կենցաղային: Մենք միշտ զգում ենք այստեղ, ինչպես տանը. Բացի այդ, նրանք գիտեին, որ դա մեծ երազանքի իրականացում էր ինձ համար:

Ես չեմ կարծում, որ պետք է սպասել հարմար պահի, հատկապես, երբ ամեն ինչ լավ է ընթանում։ Եթե թիմը լավ արդյունքներ է ցույց տալիս, ապա մարզչին այնտեղ չեն հեռացնի: Եթե փոփոխություններ են տեղի ունենում, ապա այն պատճառով, որ կա դժգոհություն, այն պատճառով, որ թիմը չի հաղթում:

Կարծում եմ, որ ցանկացած մարզիչ, ով հնարավորություն է ստանում այստեղ մարզեկու համար, նա ասում է, որ պատրաստ է»,- ասել է Կումանը

Facebook Comments