Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, որը հանդես է գալիս «Էվերտոնում», կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», այս մասին հայտնում է «Express»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հարձակվողը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում։ Կողմերը կարող են սկսել բանակցությունները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ընթացիկ մրցաշրջանում ԱՊԼ-ում Կալվերտ-Լյուինը անցկացրել է 14 հանդիպում և դարձել է 11 գոլի հեղինակ։ «Էվերտոնի» կազմում նա հանդես է գալիս 2016թ․-ից։

ԱՊԼ-ի 14-րդ տուրից հետո «Էվերտոնը» վաստակել է 26 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը մրցաշրային աղյուսակում։

Facebook Comments