«Միլանի» իսպանացի ֆուտբոլիստ Սամուել Կաստիլյեխոն կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն, հաղորդում է «Mundo Deportivo»-ն։

Աղբյուրը հաղորդում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են՝ «Սևիլիան», «Վալենսիան» և «Ատլետիկո Մադրիդը»։ Բացի այդ, չի բացառվում, որ ֆուտբոլիստը վերադառնա «Վիլյառեալ»։

Հաղորդվում է, որ «Միլանի» ցուցակում են հայտնվել «Ատլետիկոյի»
ֆուտբոլիստներ Էկտոր Էրերան և Ստեֆան Սավիչը: Նրանք կարող են ընդգրկվել Կաստիլյեխոյի տրանսֆերի գործարքում, որին իտալական ակումբը գնահատում է 15 միլիոն եվրո։

Սամու Կաստիլյեխոն «Վիլյառեալից» է տեղափոխվել «Միլան»՝ 2018թ․-ի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում Կաստիլյեխոն մասնակցել է 19 հանդիպման, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Միլանյան ակումբի հետ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Facebook Comments