«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ԱՊԼ-ում լոնդոնյան թիմի անհաջող շարքի մասին։

«Լավագույն դեղամիջող նման իրավիճակները հաղթելն է ֆուտբոլային հանդիպումները։ Ամեն պարտություն ևս մեկ հիվանդագին հարված է, ևս մեկ հիասթափություն։ Ես պետք է պաշտպանեմ իմ ֆուտբոլիստներին և ես պետք է շարունակեմ անել այդ, երբ տեսնեմ, որ նրանք անում են ամեն ինչ իրենց ուժերի սահմաններում։ Ինչպիսին էլ լինեն սխալները, ես նրանց կաջակցեմ մինչև իմ վերջին օրը։ Մենք պետք է ամեն ինչ շտկենք։ Այս անհաջողությունը մեր արդյունքների վրա է ազդում, որը պետք է կտրուկ փոխել, որովհետև այս իրավիճակում շատ դժվար է հաղթել ԱՊԼ-ի խաղերում», — ասել է Արտետան։

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 15-րդ տուրում այսօր՝ ժամը 21:30-ին, «Արսենալը» կընդունի «Չելսիին»։

«Արսենալը» ԱՊԼ-ում չի հաղթում արդեն 7 խաղ անընդմեջ և գտնվում է 15-րդ տեղում, իսկ «Չելսին» նախորդ խաղում հաղթեց «Վեստ Հեմմին» և 5-րդ հորիզոնականում է գտնվում։
Facebook Comments