«Մոնակոյի» նախկին նախագահ Վադիմ Վասիլյեվը վստահեցրել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլյան Մբապեն անհամբեր սպասում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը, ինչն էլ մեծ խուճապ է առաջացրել փարիզյան գրանդի ղեկավարների մոտ։

Ինչպես հայտնում է «MARCA» պարբերականը՝ փարիզցիները պատրաստվում են զգալիորեն բարձրացնել Մբապեի աշխատավարձը, միայն թե նա մնա իր ներկայիս թիմում։

«Le Parisien»-ն էլ իր հերթին պնդում է, որ «Ռեալը» 2020 թվականին նախատեսել է 300 մլն եվրոյով ձեռք բերել ֆրանսիացուն։

Նշենք, որ Մբապեի պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ ավարտվում է 2022 թվականին։

Facebook Comments