«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է հեռանալ մադրիդյան ակումբից։ Դիեգո Սիմիոնեն այլևս չի վստահում Կոստային և իսպանացի հարձակվողին կարող են տրանսֆերի հանել։

32-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Կոստայի ծառայություններով հետաքրքրված են ԱՊԼ-ի երկու ակումբներ՝ «Էվերտոնը» և «Տոտենհեմը»:

Հիշեցնենք, որ Կոստան արդեն հանդես է եկել ԱՊԼ-ում՝ «Չելսիի» կազմում(2014-17թ․-ին): Լոնդոնյան ակումբի հետ նա հաղթել է ԱՊԼ-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Կոստան անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ։

Facebook Comments