«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերրարդը խոսել է «Լիվերպուլը» գլխավորելու մասին։

«Երազանքս է դառնալ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը։ Այդ ակումբը շատ բան է նշանակում ինձ համար։ Այդ պահին թիմը ղեկավարում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը՝ Յուրգեն Կլոպը։ Նրա հետ թիմը շատ բաների է հասել։ Այն, որ ես հանդես եմ եկել «Լիվերպուլի» կազմում, դեռ չի նշանակում, որ ես հաջորդ մարզիչը կլինեմ»,- Ջերրարդի խոսքերն է մեջբերում «The Atheltic»-ը։

Ջերրարդը համարվում է «Լիվերպուլի» ակադեմիայի սան։ Սթիվենը հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում 1998-2015թ․-ին։

Facebook Comments