«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Պեպ Գվարդիոլայի և Լուիս Էնրիկեի մասին։ Նրանք երկուսն էլ տարբեր ժամանակներում աշխատել են կատալոնական ակումբում։

«Պեպ Գվարդիոլան արտասովոր բան ունի։ Նա ստիպում է ֆուտբոլիստներին տեսնել ամեն ինչ ուրիշ աչքերով, նա զարմանալի կերպով է պատրաստվում խաղերին, նրա թիմերը լավ են պաշտպանվում և հարձակվում։ Իմ բախտը բերել է, որ ես մարզվել եմ նրա և Լուիս Էնրիկեի հետ։ Նրանք իմ կարիերայի լավագույն մարզիչներն են»,- ասել է Լիոնել Մեսսին։

Մեսսին պաշտպանում է «Բարսելոնայի» գույները 2003թ․ից։ Նա կատալոնական ակումբի կազմում դարձել է 644 գոլի հեղինակ և շրջանցել է լեգենդար Պելեին՝ մեկ ակումբում գոլերի քանակով։

Մեսսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ սպառվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Facebook Comments