«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին պատմել է «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ փոխհարաբերությունների մասին և մեկնաբանել է թիմի խաղը մրցաշրջանի առաջին հատվածում:

«Ինձ ուրախացնում է այն, թե ինչպես է խաղում «Միլանը», դուր է գալիս խաղային թիմի խաղաոճը, քաջություն ֆուտբոլիստների: Հենց դա էլ մենք նրանցից ուզում էինք, հենց դա էլ փնտրում էինք, երբ ես 2018թ. օգոստոսին ստացա իմ պաշտոնը։

Պիոլի՞ն, կարծում եմ, որ նա շատ հատկանիշներ ունի, որոնք բնորոշ են մեծ մարզիչին։ Հետևաբար, մենք ունենք շատ բաց հարաբերություններ, մենք ամեն ինչ պատմում ենք իրար։ Եվ նաև այն պատճառով, որ դա արդյունքի հասնելու միակ միջոցն է», — Մալդինիի խոսքը մեջբերում է «Calciomercato.com»-ը։

Պիոլին «Միլանը» գլխավորել է 2019 թվականի հոկտեմբերին։ Այժմ «Միլանը» Ա Սերիայի առաջատարն է և անպարտելի է առաջնությունում արդեն 26 հանդիպում։

Facebook Comments