Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Չելսիի» նկատմամբ հաղթանակը(3:1): «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթել է նոյեմբերի 1-ից ի վեր առաջին անգամ։

«Սա իսկապես մեծ հաղթանակ է մեզ համար։ Մենք շատ հիասթափված էինք վերջին շրջանում՝ ոչ այնքան խաղով, որքան արդյունքներով։ Մեր խաղացողները անհանգստանում էին, մեր երկրպագուները անհանգստանում էին։

Չկա ավելի լավ բան, քան «Չելսիի» դեմ դերբիում հաղթանակը՝ «Boxing Day»-ում: Հուսով եմ, որ սա շրջադարձային կլինի մեր համար։ Ես գիտեմ, որ տղաները կարող են խաղալ նման մակարդակի վրա։ Մենք գիտենք, թե որքան լավն է «Չելսին», սակայն կարևոր պահերին մենք ավելի ուժեղ էինք։

Վնասվածքը, կորոնավիրուսը, խաղը տասը հոգով, այս ամենից հետո սկսում ես մտածել, թե ինչ է հարկավոր խաղում հաղթելու համար։ Հաճելի է տալ ինչ-որ բան երկրպագուներին, քանի որ ես կարող եմ պատկերացնել, թե ինչպես են նրանք հիասթափված։ Մենք լավ սկսեցինք հանդիպումը և վերահսկեցինք խաղը։ Դա վստահություն է ներշնչում թիմին։ Եկեք շարունակենք, մենք շատ բան պետք է բարելավենք», — ասել է Արտետան «Sky Sports»-ին։

Facebook Comments