«Նապոլին» հետաձգել է Ֆերնանդո Լյորենտեի վաճառքը մինչև Իտալիայի Սուպերգավաթի անցկացումը, որը կկայանա հունվարի 20-ին:

Նշվում է, որ իսպանացուն ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Յուվենտուսն» է, որը փնտրում է կենտրոնական հարձակվող:

Հիշեցնենք, որ Լյորենտեն թուրինյան ակումբում հանդես է եկել 2013-2015 թվականներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա հարձակվողը կարող է մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալությամբ անցկացնել «Սամպդորիայում»:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի»
հետ գործում է մինչև 2021 թվականի ամառը։

Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Լյորենտեն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել։

Facebook Comments