«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակի մասին(2:0):

«Սա դժվար հանդիպում էր՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և մրցակցին, որի պաշտպանությունը դժվար էր ճեղքել։ Այսօր մեր դիրքային խաղը իդեալական էր։ Ցավոք, մենք շատ գոլեր չխփեցինք, բայց ստացանք երեք միավոր։

Մենք ժամանակ չունենք, ամեն երեք օրը խաղեր են։ Ֆուտբոլիստները ներդնում են իրենց ողջ ուժերը և կենտրոնացվածությունը։ Մենք հեռու ենք բարձունքից։ Նախորդ շաբաթ մենք զբաղեցրեցինք 10-րդ տեղը։ Այս մրցաշրջանում բոլորի մոտ տարօրինակ արդյունքներ են գրանցվում, կարևոր է պահպանել հանգստությունը՝ լավ և վատ պահերին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Facebook Comments