«Բենևենտոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպպո Ինձագին խոսել է «Միլանի» դեմ հունվարի 3-ին կայանալիք խաղի մասին։

«Միլանի» դեմ խաղը սովորական չի լինի, չնայած իմ եղբոր հետ(Սիմոնե Ինձագիի) հանդիպումը դժվար էր։

Ես ուրախ եմ «Միլանի» համար, կարծում եմ, որ նրանք կարող են պայքարել Ա Սերիայի գավաթի համար մինչև վերջ։ Ես ուրախ եմ «Միլանի» երկրպագուների համար, որոնք միշտ կմնան իմ սրտում։ Վստահ եմ, որ նրանք ամեն շաբաթ հետևում են «Բենևենտոյի» արդյունքներին»,- Փիլիպպո Ինձագիի խոսքերն է մեջբերում «La Gazzetta dello Sport»-ը։

Հիշեցնենք, որ Փիլլիպո Ինձագին, որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Միլանում» 2001-2012թ․թ․-ին և հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, Ա Սերիայի չեմպիոն է դարձել և հաղթել է Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը։

Որպես մարզիչ կարիերան սկսել է հենց «Միլանի» ակադեմիայում(2012-14թ․թ․), այնուհետև ստանձնել է «Միլանի» առաջին թիմի գլխավոր մարզչի ղեկը(2014-15թ․թ․), բայց անհաջող է դասավորվել իր համար։ Ինձագին «Միլանի» հետ ոչ մի լուրջ հաջողության գրանցել մարզչական կարիերայում չի կարողացել։ 2014-15թ․թ․ առաջնությանը զբաղեցրել է 10-րդ տեղը և հեռացել է «Միլանից»։

Facebook Comments