«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ԱՊԼ-ում չեմպիոնության մասին։

«Եթե լինենք ռեալիստ, ապա ես չեմ կարծում, որ մենք չեմպիոն կդառնանք։ Այժմ մենք գոհ ենք, որ զբաղեցնում ենք 2-րդ տեղը։ Մենք չէինք սպասում դրան մրցաշրջանի սկզբում, բայց այժմ մենք 2-րդն ենք և ուզում ենք բարձր տեղերում մնանք։

Այժմ «Էվերտոնը» նման իրավիճակում է, բայց չեմ կարծում, որ մեր նպատակը մրցաշրջանի սկզբում փոխվել է։ ԱՊԼ-ում ուժեղ թիմեր կան, շատ մեծ մրցակցություն է։ Մենք գոհ ենք 2-րդ տեղի համար, բայց մեր նպատակը՝ եվրոգավաթներում խաղալն է հաջորդ մրցաշրջանում։

Ուզում են նշել, որ մեկ տարում մենք հասել ենք զգալի արդյունքների և հաջորդ տարի նույնպես ուզում ենք շարունակել աճել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Facebook Comments