«Միլանը» պլանավորում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիեգո Դալոտի տրանսֆերն, որը վարձավճարով է հանդես գալիս իտալական ակումբի կազմում, այս մասին հայտնում է «Calciomercato»-ն։

Պորտուգալացի պաշտպանը տեղափոխվել է «Միլան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ վարձավճարով։ Թիմերը այն ժամանակ պայմանավորվել էին, որ «Միլանը» կունենա Դալոտի տրանսֆերը գնելու հնարավորություն, բայց այդ կետը պայմանագրի մեջ չէր ընդգրկվել։

«Մանչեսթեր Յունայթեդն» ամենայն հավանականությամբ կհամաձայնվի վաճառել Դալոտի տրանսֆերը, քանի որ անգլիական ակումբում ավելի շատ տեղ են տալիս Աարոն Վան-Բիսակային։
 
Դալոտն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում, դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
 
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակն այժմ գլխավորում է «Միլանը» 34 միավորով, որն այս մրցաշրջանում միակ անպարտելի թիմն է Իտալիայում և Եվրոպայում։
Facebook Comments