«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, թե որտեղ կշարունակեր իր կարիերան։

«Ես կցանկանայի հանդես գալ ՄԼՍ-ում, տեսնեի այդ երկրի կյանքը։ Բայց արդյունքում ես ուզում եմ վերադառնալ «Բարսելոնա», չգիտեմ ինչ կարգավիճակով։ Ես չեմ ուզում գնալ շատ հեռուն, ուղղակի ուզում եմ տեսնել, թե ինչպես կավարտվի մրցաշրջանը։

Տեղափոխությու՞ն մադրիդյան ակումբներից մեկը, ոչ, դա տեղի չի ունենա։

Կարիերաս ավարտելուց հետո պատկերացում անգամ չունեմ, թե ինչով եմ զբաղվելու, բայց կլինեմ ֆուտբոլում։ Չեմ տեսնում ինձ, որպես մարզիչ, հնարավոր է դառնամ սպորտային տնօրեն, տեսնենք»,-Մեսսիի խոսքերն է մեջբերում «AS»-ը։

Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրն ավարտվում է «Բարսելոնայի» հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Facebook Comments