«Միլանի» դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումման շարունակում է բանակցել ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ, այս մասին հայտնում է «Corriere della Sera»-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանը» 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 7 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռայոլան ցանկանում է «Միլանից» 7,5 միլիոն աշխատավարձ ստանալ մրցաշրջանի համար: Իտալիայի հավաքականի դարպասապահի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի վերջը:

Ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման Ա Սերիայում անցկացրել է 13 հանդիպում, որոնցից 4-ում անառիկ է պահել դարպասը:

Facebook Comments