«Բորուսիա Դորտմունդի» հարձակողական ոճի կիսապաշտպան Յուլիան Բրանդտն հայտնվել է Լոնդոնի Արսենալի» թիրախում, այս մասին հայտնում է «The Athletic»-ը:

Աղբյուրի տեղեկություններով` Դոմինիկ Սոբոսլայի տրանսֆերի անհաջողությունից հետո, որն ընտրել է «Լայպցիգը», Լոնդոնյան ակումբը շարունակում է փնտրել կրեատիվ փլեյմեյքերի տրանսֆերային շուկայում և իրենց ուշադրությունը հրավիրել է 24-ամյա գերմանացու վրա:

Անցած ամռանը «Արսենալը» փորձում էր ուժեղացնել իր կազմը «Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուարով, սակայն այդպես էլ չհաջողվեց համաձայնության հասնել ֆրանսիական ակումբի հետ:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն այլևս չի մտնում լոնդոնյան ակումբի հետաքրքրությունների ոլորտում։

Ընթացիկ մրցաշրջանում Յուլիան Բրանդտը «Բորուսիայի» մարզաշապիկով անցկացրել է 22 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:

Facebook Comments